Խոշոր վթար Կապանի օդանավակայանի մոտ. երեք երիտասարդների վիճակը ծանր է

Երկու ավտոմեքենաների վարորդներին ու մի ուղևորի դուրս են բերել հատուկ տեխնիկայով և տեղափոխել հիվանդանոց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի - Sputnik. Սյունիքի մարզում` Կապանի օդանավակայանի մոտ, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Սյունիքի, Լոռու, Տավուշի մարզերում ձյուն է տեղում

Նշվում է, որ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգը ստացվել է դեկտեմբերի 5-ին՝ ժամը 22։59-ին։

Դեպքի վայր է մեկնած փրկարարները պարզել են, որ բախվել են 33-ամյա Արտակ Թ.-ի վարած «BMW» և 30-ամյա Սասուն Գ.-ի վարած «Lada Priora» մակնիշների ավտոմեքենաները:

«Փրկարարները «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևոր Հրայր Հ․-ին, «Lada Priora» ավտոմեքենայի վարորդին և ուղևոր Վլադիմիր Ա․-ին (ծնված 1990 թ․) հատուկ տեխնիկայի միջոցով դուրս են բերել ավտոմեքենաներից»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ավելացել են վթարները, որոնք տեղի են ունենում հանդիպակաց գոտի դուրս գալու պատճառով

Վթարից տուժած երիտասարդները հոսպիտալացվել են Կապանի ԲԿ։ ԱԻՆ տեղեկություններով՝ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր:

Նշվում է, որ փրկարարները նաև հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Սյունիքի մարզի սարսափելի ավտովթարի նոր մանրամասները. Opel–ը դուրս է եկել հանդիպակաց գոտի