ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Այսօր ողբերգական ավտովթար և հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում, որի հետևանքով մեկ մարդ է մահացել։ Shamshyan.com–ը գրում է, որ Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 340 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին ու կողաշրջվել:
Արցախցիների հանդեպ բռնության կոչեր արած անձն ազատ է արձակվել, բայց հարցը փակված չէ
Վթարի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր ժամանած հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, որտեղ հայտնաբերել են վարորդի մոխրացած դին:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: