Ուրիշ կին կա՞ կողքին․ Եվգենի Պետրոսյանը նոր օգնականի հետ է միջոցառումներին այցելում

Մինչ Տատյանա Բրուխոնովան զբաղված է փոքրիկ Վահանի խնամքով, 75-ամյա երգիծաբանով մեկ այլ երիտասարդ օգնական է զբաղվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Հայտնի երգիծաբան Եվգենի Պետրոսյանին հրապարակային միջոցառումների ժամանակ նկատել են նոր օգնականի հետ։ Երիտասարդ Ալեքսանդրային ցույց են տվել ՆՏՎ-ի «Ты не поверишь!» հաղորդաշարի եթերում։

«Հզոր է». Եվգենի Պետրոսյանի կրակոտ պարը. տեսանյութ

Մինչ հայտնի երգիծաբանի 31-ամյա կինը՝ Տատյանա Բրուխունովան, հոգ է տանում ութ ամսական Վահանի մասին, Ալեքսադրան ուղեկցում է երգիծաբանին բոլոր գործնական հանդիպումների ժամանակ։ Աղջկա պարտականությունների մեջ մտնում է օգնել Պետրոսյանին ընթացիկ հարցերում։ Բացի այդ՝ նա լուսանկարում է Եվգենի Վահանովիչին հանդիպումների ու խնջույքների ժամանակ։

Ալեքսանդրան հոգ է տանում արտիստի մասին` ախտահանիչ նյութով մշակում է նրա ձեռքերն ու հիշեցնում է ժամանակին խմել բոլոր դեղերը։

Պետրոսյանի կողքին հերթական երիտասարդ օգնականի հայտնվելը բազում խոսակցությունների առիթ է տվել՝ իբր պատմությունը կրկնվում է։

Սակայն Պետրոսյանը հերքում է բոլոր նման կասկածները։ Նա ասում է, որ իրեն հարգալից է պահում  Բրուխունովայի հանդեպ։

«Իսկ նա ինչու՞ պետք է խանդի։ Երբեք առիթ չեմ տալիս», - խոստովանում է նա։

Եվգենի Պետրոսյանին հիվանդանոցից դուրս կգրեն

Հիշեցնենք՝ Պետրոսյանի ու նրա նախորդ կնոջ՝ Ելենա Ստեպանենկոյի հարաբերությունների վատթարացման մասին հայտնի դարձավ 2018 թվականին։ Հետո նախկին ամուսինները դատարանի միջոցով բաժանում էին համատեղ ունեցվածքը։ Մինչ Ստեպանենկոն ունեցվածքն էր կիսում, Պետրոսյանը գաղտնի ամուսնացավ երիտասարդ  կնոջ հետ ու հայր դարձավ։