Տարօրինակ մարգարեություն. Կովիդ անունով դիզայները 2019-ին կոստյումի հետ դիմակ է կարել

Դիմակը դարձել է կորոնավիրուսի համավարակի իսկական խորհրդանիշը։ Հատկանշական է, որ դիզայները դիմակը որպես ֆեյշն–աբրիբուտ են օգտագործել ամերիկյան նախագծում դեռ 2019 թվականի ապրիլին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. 2019 թվականի ապրիլին ամերիկյան «Պոդիում նախագիծ» հեռուստաշոուի ժամանակ հետաքրքիր մարգարեություն է տեղի ունեցել։

Daily Star-ը հաղորդում է, որ հերթական թողարկման ժամանակ մոդելավորողները պետք է ստեղծեին հանդերձանք, որն առավելագույնս կծածկեր մանեկենի մարմինը: Դիզայներ Կովիդ Կապուրը մոդելի համար վանդակավոր կարմիր կոստյում և պաշտպանիչ դիմակ էր կարել։  

Այդ տեսահոլովակն օրերս է սոցցանցերում նորից տարածվել` ստանալով «երկրորդ շնչառությունը» և դառնալով իսկական հիթ։ Համացանցի օգտատերերն ուշադրություն են դարձրել մոդելավորողի անվանն ու դիմակին, որն այժմ կորոնավիրուսի համավարակի խորհրդանիշն է:

Նրանց կարծիքով՝ շոուի ստեղծողները կորոնավիրուսի առաջացումն են կանխատեսել, նախքան դրա հայտնվելը:

Միևնույն ժամանակ, Քովիդ Կապուրը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ չի փորձել կանխատեսել կորոնավիրուսի համավարակի առաջացումը ու յուզերների պնդումները զավեշտալի է համարում: