Ռուս կինոլոգներն ու լեռնափրկարարները ևս առաքելություն կիրականացնեն Արցախում

Ռուս մասնակետների խմբին ու Լեռնային Ղարաբաղի համար նախատեսված երեք մարդատար ավտոբուս, անհրաժեշտ տեխնիկա և սարքավորումներ տեղափոխող ինքնաթիռն արդեն ճանապարհ է ընկել Մոսկվայից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի - Sputnik. Կինոլոգների, լեռնափրկարարների, կապավորների և հոգեբանների հատուկ խումբը Մոսկվայից մեկնել է Լեռնային Ղարաբաղ: Տեղեկությունը հայտնում է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

«Խումբը ձևավորվել է «Լիդեր» կենտրոնի կինոլոգներից, պիրոտեխնիկներից և լեռնափրկարարներից, «Рузский ЦОПУ»- ի կապավորներից, Նոգինսկի շրջանի փրկարարական կենտրոնի մասնագետներից, ինչպես նաև հոգեբաններից», - ասվում է հաղորդագրության մեջ:

Նույն ինքնաթիռով Լեռնային Ղարաբաղի համար կտեղափոխվեն երեք մարդատար ավտոբուս, անհրաժեշտ տեխնիկա և սարքավորումներ։

Ռուս զինվորական բժիշկներն արդեն Ստեփանակերտում հիվանդների են ընդունում

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են