Մխիթարյանի գոլը չգրանցվեց. «Ռոմա»-«Սասուոլո» խաղն ավարտվեց ոչ ոքի

Չնայած խաղի ընթացքում երկու գոլ խփվեց, իտալական երկու թիմերի հանդիպումն ավարտվեց 0։0 հաշվով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Իտալիայի առաջնության 10-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ մրցեց «Սասուոլոյի» հետ. հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 0:0:

Հենրիխ Մխիթարյանը՝ «Ռոմայի» նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ

Խաղի 45-րդ րոպեին «Սասուոլոյի» դարպասը գրավեց «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, սակայն արձանագրվեց կանոնների խախտում, որի հետևանքով գոլը չգրանցվեց։

Ավելին, երկրորդ խաղակեսում էլ «Սասուոլոյի» գոլը չգրանցվեց` խաղից դուրս վիճակի պատճառով։

Ի դեպ, Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր և մասնակցեց խաղի ողջ ընթացքին։  Այս տուրից հետո «Ռոման» մրցաշարային աղյուսակում 5-րդն է:

Մխիթարյանի գոլը չգրանցվեց. «Ռոմա»-«Սասուոլո» խաղն ավարտվեց ոչ ոքի