ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի - Sputnik. Մոսկվայում մտադիր են կորոնավիրուսի դեմ մոտ 7 մլն մարդու պատվաստել։ «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում նման տեղեկություն է հայտնել Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:
«Մենք պետք է պատվաստենք վեց-յոթ միլիոն մարդու։ Նման «մեքենան» միանգամից գործի չես գցի»,- ասել է քաղաքապետը։
Նա նշել է, որ պետք է աստիճանաբար մշակվի մեխանիզմը, կազմակերպվեն լոգիստիկ հարցերը, պահեստավորումը և այլն։
Նշենք, որ նախօրեին Ռուսաստանի մայրաքաղաքում մեկնարկել է պատվաստումների 70 կետերի աշխատանքը։ Դրանք գործում են քաղաքային մեծահասակների պոլիկլինիկաների տվյալների հիման վրա։ Առաջին հերթին նախատեսում է պատվաստել ռիսկային խմբերի մարդկանց՝ կրթության, առողջապահության, քաղաքային սոցծառայությունների աշխատակիցներին։
Պատվաստվելուց հետո մի փոքր թույլ էի. Արսեն Թորոսյանը պատմում է իր ինքնազգացողության մասին
Պատվաստվելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել երկու շաբաթ առաջ։
Մոսկվայի բնակիչները կարող են պատվաստվել, եթե նրանք 18-60 տարեկան են, քրոնիկ հիվանդություններ չունեն, չեն մասնակցել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական հետազոտություններին և վերջին 30 օրվա ընթացքում պատվաստումներ չեն ստացելլ, չեն հիվանդացել սուր շնչառական վարակով:
Անհրաժեշտ է նաև ունենալ գրանցում Մոսկվայի որևէ պոլիկլինիկայում։ Հղի և կրծքով կերակրող կանանց պատվաստումը հակացուցված է:
Եվրամիությունը COVID-19-ի դեմ պատվաստանյութ կգնի Նուբար Աֆեյանի Moderna-ից