ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Լարսը փակ է մեծ բեռնատարների, բաց` մարդատար ավտոմեքենաների համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Ռուսական ԶԼՄ-ների տվյալներով՝ Լարսով երթևեկությունը բեռնատարների համար փակվել է շաբաթ օրը՝ ձյան պատճառով:
Ռուսական կողմում կուտակվել է ավելի քան 500 բեռնատար։
Ի դեպ, Լարսն այժմ միակ ցամաքային ճանապարհն է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։
Բեռնատարները «Վերին Լարս» են հասնում պատրաստի փաստաթղթերով. ո՞րն է երկար հերթերի պատճառը