ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Ամերիկացի վիրուսաբան Դեն Գրեյսոնը հայտարարել է, որ կորոնավիրուսը հաղթահարած հիվանդները կարող են դեռ երկար ժամանակ բուժվել դրա հետևանքներից։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հավելելով, որ Գրեյսոնն այդ մասին հայտարարել է NBC Chicago հեռուստաալիքի եթերում։
Բժիշկն իր անհանգստությունն է հայտնել տղամարդկանց առողջության համար, քանի որ կորոնավիրուսի բացասական հետևանքներից մեկը կարող է լինել էրեկտիլ դիսֆունկցիան։
«Նույնիսկ հիվանդությունը հաղթահարելուց հետո հիվանդն ապահովագրված չէ, քանի որ վիրուսը ցմահ բարդություններ է առաջացնում»,–հավելել է վիրուսաբանը։
Հիշեցնենք, որ բժշկական գիտությունների թեկնածու, բժիշկ իմունոլոգ, առանձնահատուկ վտանգավոր վարակների մասնագետ Վլադիսլավ Ժեմչուգովն ավելի վաղ հայտնել էր, որ կորոնավիրուսի գլխավոր հետևանքներից են թոքերի ախտահարումից հետո առաջացող շնչառական խախտումները։ Նրա խոսքով` շնչառական յոգան կօգնի կորոնավիրուս տարած մարդկանց ազատվել կորոնավիրուսային վարակի հետևանքներից։
Կորոնավիրուսին հաղթեցի՞նք. այս իրավիճակում դպրոցները բացելը, ըստ փորձագետի, հիմնավոր չէ