Ինչ հարցեր քննարկելու համար է Արա Այվազյանը Մոսկվա մեկնում. ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել

Ռուսաստանի արտգործնախարարությունում կարծում են, որ Հայաստանի արտգործնախարարի այցը հայ-ռուսական քաղաքական սերտ երկխոսության տրամաբանական շարունակություն կդառնա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը դեկտեմբերի 7-ին աշխատանքային այցով Ռուսաստան է մեկնելու։ ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցության, ԵԱՏՄ, ՀԱՊԿ ու ԱՊՀ շրջանակներում արտաքին քաղաքական փոխներգործության, ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի Խորհրդում, Սևծովյան տնտեսական համագործակցությունում դիրքորոշումների կոորդինացիայի վերաբերյալ հարցեր։

Հայաստանի նորանշանակ արտգործնախարարը Մոսկվա է մեկնում

Կարծիքների առարկայական փոխանակում կլինի միջազգային ու տարածաշրջանային թեմայով։ Կքննարկվի 2020-2021 թվականների Ռուսաստանի ու Հայաստանի ԱԳՆ-ների Խորհրդատվությունների ծրագրի իրականացման ընթացքը։

Առանցքային թեմաներից կլինի Արցախի մասին նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների ստորագրած համաձայնագրի իրականացման գործնական քայլերը։ Կքննարկվեն հումանիտար աջակցության, ենթակառուցվածքների վերականգնման, տարածաշրջանում տրանսպորտային միջանցքների ապաարգելափակման հարցերը։

«Կողմերը կանդրադառնան Հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի ստեղծմանը, որը հիմնվել է նոյեմբերի 13-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած հրահանգով։ Կենտրոնի աշխատանքին մասնակցելու է մի քանի տասնյակ ՌԴ նախարարություն, գերատեսչություն ու գործակալություն», - նշված է հաղորդագրության մեջ։

Հիմա Ռուսաստանի հետ ավելի խորը ինտեգրում է պետք. Ռոբերտ Քոչարյան

Գերատեսչության մեկնաբանությունում նշված է, որ այցը կլինի հայ-ռուսական հագեցած քաղաքական երկխոսության տրամաբանական շարունակություն։ Այդ երկխոսությունն ուղղված է երկու երկրների հետագա սերտ համագործակցության զարգացմանը քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում, այդ թվում՝ հաշվի առնելով նոր իրողությունը, որը ստեղծվել է տարածաշրջանում ղարաբաղյան հակամարտության գոտում մարտական գործողությունների ավարտից հետո։