Ղարաբաղում ականազերծման ժամանակ առաջին անգամ ռոբոտատեխնիկական համալիր է գործի դրվել

Ռուսաստանի պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի զինծառայողները Ղարաբաղում շարունակում են ինժեներական հետախուզման և տեղանքի ականազերծման աշխատանքներ իրականացնել ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ Լեռնային Ղարաբաղում ականազերծման ժամանակ սակրավորներն առաջին անգամ գործարկել են «Ուրան-6» բազմաֆունկցիոնալ ռոբոտատեխնիկական համալիրը։
«Ուրան-6» համալիրի օգնությամբ մոտ 8 հա տեղանք է հետազոտվել Խոջալու բնակավայրի շրջանում:

Հեռահար կառավարվող ռոբոտատեխնիկական համալիրների կիրառումը թույլ է տալիս ավելացնել ականազերծվող տարածքների տարածքը ՝ ապահովելով անձնակազմի անվտանգությունը ականազերծման ժամանակ:

Ղարաբաղում ականազերծման ժամանակ առաջին անգամ ռոբոտատեխնիկական համալիր է գործի դրվել

«Օպերատորը կարող է կառավարել մինչև 800 մետր հեռավորության վրա գտնվող համալիրը (սարքի վրա կան բարձր հստակության 4 տեսախցիկներ, որոնք ապահովում են շրջանաձև դիտարկման հնարավորթւյուն): «Ուրան-6» համալիրի աշխատանքի ընթացքում հողում գտնվող ռազմամթերքը վնասազերծվում է մշակման կամ ֆիզիկական ոչնչացման արդյունքում», - ասված է հաղորդագրության մեջ:

Ղարաբաղում ականազերծման ժամանակ առաջին անգամ ռոբոտատեխնիկական համալիր է գործի դրվել

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Ինչպես են ՌԴ մասնագետներն ականազերծում Շուշի–Լիսագոր ճանապարհը. տեսանյութ

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են