Վերին Լարսը տրանսպորտային որոշ միջոցների համար փակ է

Անկանգառ ռեժիմով երթևեկությանը հետևելու է ոստիկանության պարեկային ծառայությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Վրաստանի «Վերին Լարս» անցակետի ճանապարհը Ռուսաստանի հետ սահմանին փակ է կցորդով և կիսակցորդով ավտոմեքենաների համար: Այս մասին հայտնում է Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։ Նշվում է, որ նշված տրանսպորտային միջոցների համար անցակետը փակ է ցածր ջերմաստիճանի և տեղացող ձյան պատճառով: Մյուս տրանսպորտային միջոցների համար ճանապարհը բաց է։

Արագածոտնի մարզում կան դժվարանցանելի հատվածներ. ԱԻՆ–ը ներկայացրել է ճանապարհների վիճակը

Տրանսպորտի երթևեկությունը պետք է իրականացվի անկանգառ ռեժիմով։ Տեղաշարժն իրականացվում է ոստիկանության պարեկային ծառայության հսկողության ներքո, նախազգուշացնում է դեպարտամենտը:

«Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը ևս իրականացվում է անկանգառ ռեժիմով ՝ ձնապաշտպան թունելներով», - նշված է հաղորդագրության մեջ:

Երթևեկությանը հետևելու է ոստիկանության պարեկային ծառայությունը։

Հիշեցնենք, որ Վրաստանում մարտ ամսից գործում է օտարերկրացիների մուտքի արգելքը։ Այն բեռնափոխադրումների վրա չի տարածվում։

Կազբեգի»-«Վերին Լարս» անցակետերով անցնող ճանապարհը միակ ցամաքային ճանապարհն է Հայաստանի ու Ռուսաստանի միջև։

ՀՀ-ից Արցախ տանող ճանապարհի որոշ հատվածներ դժվարանցանելի են