Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել

Ստորգետնյա ցնցման էպիկենտրոնը գտնվել է Միջերկրական ծովում՝ Անթալիայի Գազիպաշա քաղաքի շրջանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Թուրքիայում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Թուրքիայի արտակարգ իրավիճակների և բնական աղետների վարչությանը:

Նշվում է, որ էպիկենտրոնը գտնվել է Միջերկրական ծովում՝ Անթալիայի նահանգի Գազիպաշա քաղաքի շրջանում։

Նախնական տվյալներով՝ տուժածներ և ավերածություններ չկան։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին Թուրքիայի արևմուտքում 6,6 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել, որը զգացվել էր նաև հունական կղզիներում։

Թե ինչ եղավ հետո, երբ ապստամբ զինվորականները փորձեցին Թուրքիայում հեղաշրջում անել