ՌԱԴԻՈ

«Փաշինյանը պետք է գնա, ցանկացած բանական մարդ պահանջում է նրա հրաժարականը». Քոչարյան

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բոլոր միջոցառումներին մասնակցելու կոչին:
Sputnik
«Փաշինյանը պետք է գնա, ցանկացած բանական մարդ պահանջում է նրա հրաժարականը». Քոչարյան

Անկախ քաղաքական պատկանելությունից և քաղաքական հայացքներից յուրաքանչյուր բանական մարդ այսօր պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով միջոցառումներին մասնակցելու հրապարակային կոչին:

Սյունիքի համայնքների ղեկավարներն ու ավագանու անդամները պահանջում են Փաշինյանի հրաժարականը

«Հիմա խնդիրը 5000 զինծառայողի մահվան պատճառ դարձած, հայրենիքի ¼-ը թշնամուն հանձնած, առողջապահությունն ու տնտեսությունը շարքից հանած, մարդկանց տոտալ դեպրեսիայի մեջ գծած մարդու հրաժարականն է, նա պետք է գնա»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններն անխուսափելին են, քանի որ գործող կառավարությունը նոյեմբերի 9-ից հետո կորցրել է իշխանությունը:

«Ինքը դե ֆակտո նստած է ամառանոցում, դե յուրե որևէ իշխանություն չունի: Բոլոր ուժայինները իրեն չեն ենթարկվում, ինքը չի տիրապետում իրավիճակին, իրեն սխալ են զեկուցում»,- ընդգծեց քաղտեխնոլոգը:

Թե ով կփոխարինի գործող վարչապետին, Քոչարյանն այս պահին էական չի համարում:

Բնակչության 45%-ը կարծում է, որ Փաշինյանը պետք է հրաժարական տա. հարցում

«Ինչպես կասեր իմ շատ լավ բարեկամ Բաբկեն Թունյանը, իրենց հարևան Պողոսը լավագույնը կլինի Նիկոլի համեմատ»,- նշեց մեր զրուցակիցը:

Հիշեցնենք՝ երեկ՝ դեկտեմբերի 4-ին, «5-րդ ալիքին» տված հարցազրույցի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահն իր աջակիցներին կոչ էր արել անմասն չմնալ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով կազմակերպված որևէ միջոցառման մասնակցելուց:

Փաշինյանի հրաժարականն ու նրա թիմի հեռացումն այլընտրանք չունի. Գագիկ Ծառուկյան