Նիկոլ Փաշինյանը մինչև դեկտեմբերի 8-ը ժամանակ ունի. Սաղաթելյան

Իշխան Սաղաթելյանը խոստացավ, որ հրաժարականի դեպքում ժողովուրդը ֆիզիկական հաշվեհարդար չի տեսնի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը կառավարական առանձնատների մոտ հայտարարեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչև դեկտեմբերի 8–ը ժամանակ ունի հրաժարական տալու համար։

«Մինչև երեքշաբթի օրը՝ ժամը 12-ը, ժամանակ ենք տալիս, որ Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական թիմի, իր խորհրդատուների հետ վերջնական քննարկի և որոշում ընդունի, հրաժարական տա և հեռանա»,– ասաց նա։

Սաղաթելյանը խոստացավ` հրաժարականի դեպքում ժողովուրդը ֆիզիկական հաշվեհարդար չի տեսնի:

Նախարարների թեկնածուները պետք է լինեն հմուտ կառավարիչներ. Իշխան Սաղաթելյանն անուններ չտվեց

Նրա խոսքով` եթե Փաշինյանը մինչև երեքշաբթի չհեռանա, ամբողջ Հայաստանում անհնազանդության ակցիաներ են անելու։

Հիշեցնենք` ընդդիմադիր կուսակցություններն այսօր համապետական հանրահավաք էին կազմակերպել Երևանում` Ազատության հրապարակում։ 

Հայրենիքի փրկության շարժման հրավիրած հանրահավաքում ելույթներով հանդես եկան ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը, Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը, դերասան Վիգեն Խաչատրյանը, ԲՀԿ-ական Իվետա Տոնոյանը (քանի որ Գագիկ Ծառուկյանը գտնվում էր ԱԱԾ-ում), ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Ապա հանրահավաքի մասնակիցները երթով շարժվեցին դեպի կառավարական առանձնատներ, որտեղ նրանց դիմավորեցին ոստիկանները։