Ընդդիմադիր կուսակցություններն այսօր համապետական հանրահավաք էին կազմակերպել Երևանում։
Հայրենիքի փրկության շարժման հրավիրած հանրահավաքում ելույթներով հանդես եկան ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը, Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը, դերասան Վիգեն Խաչատրյանը, ԲՀԿ-ական Իվետա Տոնոյանը (քանի որ Գագիկ Ծառուկյանը գտնվում էր ԱԱԾ-ում), ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը և ՀՀ նախկին վարչապետ, Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը։
Ապա հանրահավաքի մասնակիցները երթով շարժվեցին դեպի կառավարական առանձնատներ։
Sputnik Արմենիան ներկայացնում է բողոքի ակցիայի ամենավառ կադրերը։