ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Կոտայքի մարզում խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Անցած գիշեր, ժամը 00:10-ի սահմանում Երևան-Սևան ավտոճանապարհի «Չայնիի ոլորաններ» անունով հայտնի հատվածում բախվել են Երևանի բնակիչ 61-ամյա Դերենիկ Գալստյանի վարած «Opel Zafira», Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղի բնակիչ, 22-ամյա Մարկոս Մովսիսյանի վարած «Hyundai Sonata» և Չարենցավան քաղաքի բնակիչ, 29-ամյա Հովհաննես Հարոյանի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։
Ջրաշեն գյուղում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 2 կնոջ. մեկը տեղում մահացել է
Ըստ կայքի` վթարի հետևանքով 61-ամյա Դերենիկ Գալստյանը տեղում մահացել է, իսկ 22-ամյա Մարկոս Մովսիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։
Վթարված ավտոմեքենաները քարշակի միջոցով տեղափոխվել են ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. 39–ամյա վարորդը տեղում մահացել է