Ռուս սակրավորները սկսել են Ստեփանակերտի ծայրամասերի ականազերծումը

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի զինծառայողները շարունակում են ինժեներական հետախուզման և տեղանքի ականազերծման աշխատանքները Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Ռուս խաղաղապահները սկսել են Ստեփանակերտի ծայրամասերի ականազերծման աշխատանքները: Տեղեկությունն այսօր` սեպտեմբերի 4-ին, հաղորդել Է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ նախորդ օրվա ընթացքում ռուս խաղաղապահները մաքրել են Ստեփանակերտի հարավային ծայրամասում գտնվող խոշոր տեղանքը պայթունավտանգ օբյեկտներից: Տարածքի ինժեներա-սակրավորական հետազոտության ընթացքում հայտնաբերվել է 10 կասետային ռազմամթերք:

Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները՝ նետված կամ չաշխատած ռազմամթերքը, դուրս են բերվում հատուկ սարքավորված պալիգոն և ոչնչացվում: Իսկ այն զինամթերքը, որը հնարավոր չէ անվտանգ տարհանել, ոչնչացվում է տեղում ՝ ապահովելով անվտանգության անհրաժեշտ միջոցառումները։

Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում ինժեներական ստորաբաժանումների կողմից ականազերծվել է ավելի քան 45 հեկտար տարածք, ավելի քան 14 կմ ճանապարհ, հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 1120 պայթուցիկ առարկա:

Ռուս բժիշկները մեկ օրում օգնություն են ցուցաբերել Ղարաբաղի մոտ 40 բնակչի

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են