ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի - Sputnik.Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ այսօր «Հալո Թրաստ» ականազերծող ոչ կառավարական կազմակերպության կողմից Ստեփանակերտի Թումանյան 123 շենքի հարակից տարածքում տեղի կունենա չպայթած զինամթերքների վնասազերծում:
Օրվա ընթացքում սակրավորների կողմից հայտնաբերված տարբեր զինատեսակների վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում նաև Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքում:
Արտակարգ իրավիճակների ծառայությունը խնդրում է պայթյուններ լսելու դեպքում խուճապի չմատնվել:
Իսկ զենք-զինամթերք հայտնաբերելու դեպքում անմիջապես զանգահարել ճգնաժամային կառավարման կենտրոն՝ 911, 101 և 112 շուրջօրյա գործող կարճ հեռախոսահամարներին:
Ռուս խաղաղապահներն ականազերծել են Ստեփանակերտի դպրոցի տարածքը