Մյասնիկյան պողոտայի մի հատվածում երթևեկությունը միակողմանի կդադարեցվի

Տեղեկացվում է, որ կենդանաբանական այգու մոտակայքում իրականացվելու է ծառերի սանիտարական էտում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի - Sputnik. Դեկտեմբերի 5-ին և 6-ին՝ ժամը 07:00-14:00-ը, Մյասնիկյան պողոտայի մի հատվածը միակողմանի երթևեկելի չի լինի։ Տեղեկությունը հայտնում է  «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի մամուլի ծառայությունը Facebook-ի պաշտոնական էջում։

Դավթաշեն կամ Զովունի հասնելն ավելի արագ կլինի

«Մյասնիկյան պողոտայի՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրից կենդանաբանական այգի ընկած միակողմանի հատվածում, երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի»,- նշված է հաղորդագրության մեջ։

Պատճառն այն է, որ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանի ստորաբաժանման աշխատակիցները այդ հատվածում իրականացնելու են ծառերի սանիտարական էտման աշխատանքներ։

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը հայցում է վարորդների ներողամտությունը պատճառվող ժամանակավոր անհարմարության համար։