Կորոնավիրուսային դադարն ավարտված է. երբվանի՞ց կարելի է կրկին Մատենադարան այցելել

Մշակութային հաստատությունները Հայաստանում փակ են եղել մարտի 16-ից՝ արտակարգ դրության հետևանքով։ Պարետի որոշմամբ՝ օգոստոսից հաստատություններն արդեն կարող էին բացվել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի - Sputnik. Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանի հիմնական ցուցադրությունը կբացվի այցելուների համար դեկտեմբերի 8-ից։ Այս մասին տեղեկանում ենք Մատենադարանի ֆեյսբուքյան էջից:

1184 նոր դեպք, 23 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

«Պատրաստ ենք ընդունել ձեզ երեքշաբթիից-շաբաթ,10։00-17։00։ Այցելության հետ կապված հարցերով կարող եք զանգահարել ցուցասրահ՝ 010 56 25 78 հեռախոսահամարով», - ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ ՝ սեպտեմբերին, այցելուների համար վերաբացվել էր Մատենադարանի գրադարանը:

Մշակութային հաստատությունները Հայաստանում փակ են եղել մարտի 16-ից՝ արտակարգ դրության հետևանքով։ Պարետի որոշմամբ՝ օգոստոսից հաստատություններն արդեն կարող էին բացվել:

Աշխարհը պետք է պատրաստվի նոր համավարակների . ԱՀԿ տնօրեն

Նշենք, որ չնայած այցելությունների և էքսկուրսիաների բացակայությանը և կորոնավիրուսի համավարակին՝ թանգարանն շարունակում է ակտիվ աշխատել, տպագրվում են գրքեր, վերականգնվում ձեռագրեր, իսկ նոյեմբերի 26-28-ը Մատենադարանում տեղի ունեցավ երիտասարդ գիտնականների համաժողով:

Միջնադարում 2-րդ «սորտի» գիրք էր համարվում. Մատենադարանում կարևոր ձեռագիր են վերականգնել