Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Արցախում, Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում դաշտային հոսպիտալ է տեղադրել։
Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում արդեն ավարտվել է դաշտային հոսպիտալի օդակարկասային մոդուլների տեղադրումը։ Այն առաջին հերթին իրականացնում է խաղաղապահ զորախմբի բժշկական սպասարկում։ Բայց դաշտային հոսպիտալում բժշկական օգնություն է ստանում նաև խաղաղ բնակչությունը։ Ֆոնդերում պատրաստ են մինչև 40 մարդ ընդունել։
Դաշտային հոսպիտալն ունի վերակենդանացման, ֆունկցիոնալ ախտորոշման, լաբորատոր ախտորոշման բաժիններ, վիրահատարան, ատամնաբուժական ու ակնաբուժական սենյակներ։ Կան նաև թոքերի արհեստական օդափոխության սարքեր, ուլտրաձայնային հաստոցներ ու ռենտգեն։