Հերթական հաղթանակը. հայազգի բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը նոկաուտի ենթարկեց Մահորնի Մոնտեսին

Հայազգի բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը պրոֆեսիոնալ ռինգում իր անընդմեջ 14-րդ հաղթանակն է տոնում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի - Sputnik. Միջին քաշային կարգում պրոֆեսիոնալ հայ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանն իր 14-րդ անընդմեջ հաղթանակը տարավ պրոֆեսիոնալ ռինգում: Տեղեկությունը հայտնում է Punch Boxing Armenia–ն։

«Լոս Անջելեսում կայացած բռնցքամարտի ընթացքում՝ Punch Boxing Promotion-ի կազմակերպած մենամարտում, Երիցյանը ժամանակից շուտ վճռեց մենամարտի ելքը՝ 6-րդ ռաունդում նոկաուտի ենթարկելով 31-ամյա մեքսիկացի Մահորնի Մոնտեսին»,–նշված է հաղորդագրության մեջ:

Այսպիսով, Գոռ Երիցյանը շարունակում է իր հաղթանակների երթը: Նա պրոֆեսիոնալ ռինգում 14-րդ մենամարտն է անցկացնում և  անընդմեջ հաղթանակ տոնում։