Գերմանիան կոչ է արել Մինսկի խմբին ներգրավել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում

ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարները կողմ են արտահայտվել տարածաշրջանում կառույցի դերակատարումը մեծացնելուն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի - Sputnik. Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասն առաջարկում է ներգրավել ԵԱՀԿ Մինսկի խմբին ՝ Լեռնային Ղարաբաղում միջնաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարում քաղաքական կարգավորման համար։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Լավրովը ԵԱՀԿ-ին հորդորել է ակտիվություն ցուցաբերել ղարաբաղյան կարգավորման հարցում

«Մենք նախկինի պես համոզված ենք, և դա հստակ փոխանցել ենք Մոսկվային, որ Մինսկի խումբը պետք է ներգրավվի այդ հակամարտության քաղաքական կարգավորման գործընթացում՝ միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում։ Եվ այս երկու օրերի ընթացքում բոլորը հանդես են եկել այնտեղ ԵԱՀԿ դերակատարման ավելացման օգտին», - ասել է Մաասը՝ ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների երկօրյա տեսակոնֆերանսից հետո պատասխանելով լրագրողների հարցերին։

Հիշեցնենք՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն։

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, եթե ԱՄՆ-ն և Ֆրանսիան՝ որպես համանախագահներ, որևէ պարզաբանում պահանջեն Թուրքիայի եւ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, նրանք դրանք կստանան, «առավել ևս, որ մեր դիվանագիտական գերատեսչությունների մակարդակով այժմ ղարաբաղյան գործերին վերաբերող կանոնավոր շփումներ են իրականացվում»:

ԼՂ հարցի շուրջ բանակցությունները պետք է շարունակվեն Մինսկի խմբի հովանու տակ․ ԵԱՀԿ նախագահ

Իր հերթին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ Մոսկվան ԵԱՀԿ երկրներից ակնկալում է ավելի մեծ աջակցություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը հարցում։ Հակամարտությունների կարգավորման գործում կազմակերպության ներուժը մնում է պահանջված, ՌԴ-ն գնահատում է Մինսկի խմբի երեք համանախագահների միջև փոխհամագործակցությունը:

Ի՞նչն է գերակա ղարաբաղյան խնդրի լուծման հարցում` ըստ Գերմանիայի

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ 

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ