«Ես հավատում եմ հարգանքին». Մակրոնը չի պատասխանել Էրդողանին

Էմանուել Մակրոնը համոզված է, որ միմյանց վիրավորելը սխալ մոտեցում է։ Նա միմյանց հարգելու կոչ է արել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի պատասխանել թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որը նրան «Ֆրանսիայի բեռ» է անվանել։ Ֆրանսիական «Brut»–ին տված հարցազրույցում Մակրոնը հարգանքի կոչ է արել։

«Ես հավատում եմ հարգանքին», - ասել է Ֆրանսիայի նախագահը:

Նրա խոսքով՝ քաղաքական առաջնորդների միջև վիրավորանքները սխալ մեթոդ են։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ Էմանուել Մակրոնը խնդիր է Ֆրանսիայի համար, և երկիրը նրա կառավարման օրոք վտանգավոր շրջանում է հայտնվել: Էրդողանը ֆրանսիացիներին հորդորել էր ազատվել «Մակրոնի բեռից»։

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Էմանուել Մակրոնին