ԵԱՏՄ երկրները պետք է ամրապնդեն միասնական շուկան. Միշուստինը` զարգացման նոր մակարդակի մասին

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը վստահեցնում է, որ շուկայի տարողունակությամբ, արդյունաբերական և գյուղատնտեսական ներուժով, տնտեսությունների փոխադարձ համակցմամբ ԵԱՏՄ-ն առաջատար տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների թվում է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, դիմելով Եվրասիական առաջին կոնգրեսի մասնակիցներին, ասել է` Եվրասիական տնտեսական միությունը պետք է դուրս գա զարգացման նոր մակարդակ, հետագայում ևս պետք է ամրապնդվի միասնական շուկան, որպեսզի ապրանքները, ծառայություններն ու կապիտալներն ավելի ազատ տեղաշարժվեն ԵԱՏՄ երկրների ներսում։

Փաշինյանը նորից հիշեցրել է գործընկերներին՝ Թուրքիան չպետք է օգտվի ԵԱՏՄ արտոնություններից

ՌԴ կառավարության ղեկավարի խոսքով՝ ԵԱՏՄ-ն շուկայի տարողունակությամբ, արդյունաբերական և գյուղատնտեսական ներուժով, տնտեսությունների փոխադարձ համակցմամբ առաջատար տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների թվում է:

«Մեր գլխավոր խնդիրն է բարեկեցության հասնել միության բոլոր երկրներում, ամեն ինչ անել տնտեսության դինամիկ զարգացման համար, պահպանել կայունությունը ճգնաժամերի պայմաններում և համատեղ դիմակայել նոր մարտահրավերներին", – ասել է Միշուստինը:

Ռուսաստանի վարչապետը հավելել է, որ մեծ հեռանկարներ ունի էլեկտրոնային առևտուրը։

ԵԱՏՄ օրակարգում միասնական արժույթի հարց չկա. ԿԲ ներկայացուցիչ

«Մենք արդեն աշխատանքներ ենք տանում ԵԱՏՄ-ի ներսում ինտերնետ-առևտրի խթանման ուղղությամբ։ Ակնկալում ենք, որ միասնական փոստային օպերատորի ստեղծման մասին հուշագիր կստորագրվի: Դա կարևոր քայլ կլինի միության ներսում էլեկտրոնային առևտրի պահպանման համար», - նշել է նա։

Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության մասնակիցներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: 2020 թվականին ԵԱՏՄ–ում նախագահում Է Բելառուսը։

Հայաստանից արտահանվող գինին ու կոնյակը խնդրի են բախվել. հարցը քննարկվում է ԵԱՏՄ–ում