Դավթաշեն կամ Զովունի հասնելն ավելի արագ կլինի

Եղվարդի խճուղի տանող շրջանցիկ ճանապարհն արդեն մոտ երեսուն տարի է՝ անմխիթար վիճակում էր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի - Sputnik. Երևանի Թբիլիսյան խճուղուց Դավթաշեն կամ Զովունի հասնելն այսուհետև ավելի արագ կլինի։ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Facebook-ի իր էջում տեղեկացնում է, որ բարեկարգման աշխատանքների արդյունքում վարորդներն այսուհետև կարող են շրջանցել Կոմիտաս–Դավթաշեն հատվածի ծանրաբեռնված երթևեկությունը։

Ռուսաստանի աջակցությամբ Արցախում մոտ 8000 բնակելի տուն կկառուցվի

«Արաբկիր վարչական շրջանի աշխատանքային ծրագրով բարեկարգվել է շրջանցիկ թունելից դեպի Կոտայքի մարզ տանող հատվածը՝ ստեղծելով 10-15 րոպեում Թբիլիսյան խճուղուց Դավթաշեն կամ Զովունի հասնելու հնարավորություն»,- նշված է խոսնակի գրառման մեջ։

Նա հիշեցնում է, որ Թբիլիսյան խճուղուց դեպի Եղվարդի խճուղի տանող շրջանցիկ ճանապարհը 90-ական թվականներից ի վեր գտնվում էր անմխիթար վիճակում։

Հայաստանի բնակչությունը հիմա պատրաստ չէ օդային տագնապի․ Արմեն Փամբուխչյան

Գրառմանը կից Կարապետյանը բարեկարգման աշխատանքները ներկայացնող լուսանկարներ է հրապարակել։

Հայաստանի բնակչությունը հիմա պատրաստ չէ օդային տագնապի․ Արմեն Փամբուխչյան