ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Ավշարի համայնքապետարանը` համայնքի ղեկավար Սուրիկ Գրիգորյանի գլխավորությամբ, պահանջում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
«Համայնքնապետարանն ուղերձ է հղում Հայաստանի Հանրապետության բոլոր համայնքների ղեկավարներին և բնակիչներին հանդես գալ նման պահանջով և ակտիվորեն մասնակցել դավաճան Նիկոլ Փաշինյանի հրաժարականի գործընթացներին»,– նշված է համայնքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ընդդիմությունը պարբերաբար բողոքի ակցիաներ է կազմակերպում Երևանում` պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Առաջիկա շաբաթ օրը՝ ժամը 15:00–ին, ընդդիմությունը համապետական հանրահավաք է անցկացնելու: