ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ղազախստանի և Ղրղզստանի հանրապետություններում Հայաստանի դեսպան Գագիկ Ղալաչյանը հետ է կանչվել պաշտոնից։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի Գագիկ Ղալաչյանին հետ կանչել Ղազախստանի Հանրապետությունում և Ղրղզստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- նշված է հրամանագրում։
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՍԴ նորընտիր նախագահ Արման Դիլանյանի հետ
Նշենք, որ Ղալաչյանը Ղազախստանում դիվանագիտական առաքելություն էր իրականացնում 2018թ-ից, իսկ 2019թ–ի հունիսի 7-ից նա համատեղությամբ նաև Ղրղզստանի Հանրապետությունում ՀՀ դեսպանն էր։