Վթար Երևանում. Nissan Tida–ի կին վարորդն ու Nissan Sunny–ի ուղևորը հիվանդանոցում են

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Երևան քաղաքի Բելինսկու փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Ավելացել են վթարները, որոնք տեղի են ունենում հանդիպակաց գոտի դուրս գալու պատճառով

Տեղեկությունն ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է դեկտեմբերի 3-ին, ժամը 22։52-ին, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

«Պարզվել է, որ բախվել են «Nissan Tida» (վարորդ` Շուշան Ս., ծնված 1993 թ․) և «Nissan Sunny» (վարորդ՝ Դավիթ Բ․, ծնված 1989 թ․) մակնիշների ավտոմեքենաները։ «Nissan Tida» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և «Nissan Sunny» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Նորայր Ս․-ն (ծնված 1982 թ․) հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ»»,–նշված է հաղորդագրության մեջ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Ահասարսուռ վթար Արագածոտնում. 3 մարդ այրվել և մահացել են, նրանցից մեկը 11-ամյա երեխա է