Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Աշխատանքի վերադառնալու մասին խոսելը դեռ վաղ է, քանի որ Ջալալ Հարությունյանի բուժումը շարունակվում է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. ԱՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը։

Որոշել եմ Ջալալ Հարությունյանին «Արցախի հերոսի» կոչում շնորհել. Արայիկ Հարությունյան

Նա տեղեկացրեց, որ Հարությունյանը բուժումը կշարունակի տանը։  Ինչ վերաբերում է աշխատանքի անցնելուն, Ալթունյանը ժամկետներ չնշեց, քանի որ Ջալալ Հարությունյանը դեռ վերականգնողական շրջան պետք է անցնի։ 

Հիշեցնենք, որ Ջալալ Հարությունյանի վիրավորվելու մասին հոկտեմբերի 27-ին հայտնել էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Նույն օրը Ջալալ Հարությունյանն ազատվել էր ԱՀ պաշտպանության նախարարի պաշտոնից` պայմանավորված վիրավորումով։

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատարի պաշտոնում նշանակվել է նախկինում հանրապետության զինված ուժերում մի շարք պատասխանատու պաշտոններ զբաղեցրած գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը: