Երևանը հաջորդ տարի էլ կրկես չի ունենա. շինարարության ավարտը դարձյալ հետաձգվեց

Երևանյան կրկեսի շենքի շինարարական աշխատանքներն ի սկզբանե նախատեսված էր ավարտել 2015թ-ի դեկտեմբերի 31-ին: Բայց ամեն տարի նոր որոշումներով այդ ժամկետը հետաձգվում է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Երևանի կրկեսն այս տարի էլ չավարտեց շինարարությունը: ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշվեց «Երևանյան կրկես» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ներել պայմանագրով ստանձնած 7.200.000 դրամի ներդրումային պարտավորությունների չկատարումը:

Կենդանիների մասնակցության արգելքը կվերացնի կրկեսային հնագույն ժանրերից մեկը, բայց ոչինչ...

Փոխարենն ընկերությունը նոր պարտավորություն է ստանձնում շենքի շինարարական աշխատանքները այս տարվա փոխարեն ամբողջությամբ ավարտել 2021 թվականի դեկտեմբերի 31-ին:

Կառավարության որոշումն ընդունվեց առանց քննարկման ու զեկուցման, միաձայն:

Այսպիսով, Երևանի կրկեսի նոր շենքի շինարարությունը կարժենա ընդհանուր 6 միլիարդ ՀՀ դրամ:

Շինարարական աշխատանքների ավարտից հետո, մեկ տարվա ընթացքում կրկեսի ղեկավարությունը պետք է աշխատանքային պայմանագրեր կնքի 30 աշխատակիցների հետ՝ պայմանագրերի կնքելու պահին սահմանված նվազագույն աշխատավարձի չափով։

Հիշեցնենք, որ կրկեսի շենքի շինարարական աշխատանքներն ի սկզբանե նախատեսված էր ավարտել 2015թ-ի դեկտեմբերի 31-ին: Իսկ 2016թ-ին կրկեսը պետք է աշխատողների հետ պայմանագրեր կնքեր:

«Ինձ լավ ծեծում էին, բայց ես մնացի կրկեսում». բացառիկ հարցազրույց Միխայիլ Բաղդասարովի հետ

Բայց շինաշխատանքներն այդպես էլ չավարտվեցին, ու ամեն տարի կառավարությունը նոր որոշումներով ստիպված հետաձգում է դրանց ավարտը՝ ևս մեկ տարով: