«Ծանր եմ, տղերք, գրիժա կստանաք». Երևանի Արշակունյաց պողոտան փակողներին բերման են ենթարկում

Վարչապետի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա անողները շարժվել են դեպի Խանջյան փողոց` այն փակելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով երևանյան փողոցները փակող ցուցարարներն այժմ էլ Ագաթանգեղոս–Արշակունյաց հատվածն են փակել։

Հրմշտոց, կաղամբով սայլակներ և գունավոր ճայթուկներ. Մաշտոցի պողոտայում լարված վիճակ է

Ոստիկանները բողոքի ակցիա անողներին 2 րոպե ժամանակ տվեցին, որպեսզի ազատեն ճանապարհի բանուկ հատվածը։ Նշված ժամանակահատվածից հետո ցուցարարներին սկսեցին բերման ենթարկել։

Անգամ ոստիկանական մեքենայի միջից բողոքի ակցիա անող երիտասարդները «Նիկոլ, դավաճան» են վանկարկում։

Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը, երբ ոստիկանները բերման ենթարկելու համար գրկեցին նրան, ասաց. «Ծանր եմ, տղերք, գրիժա կստանաք»։

Այս պահին բողոքի ակցիա անողները շարժվում են դեպի Խանջյան փողոց` այն փակելու համար։

Նշենք, որ նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությունից հետո հայաստանյան ընդդիմադիր ուժերը պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացնում` պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

«Առանց Նիկոլ Հայաստան». Երևանում կրկին փողոցներ են փակել

Այսօր նրանք հայտարարեցին, որ ունեն անցումային կառավարության ղեկավարի միասնական թեկնածու, և նա Վազգեն Մանուկյանն է։