Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՍԴ նորընտիր նախագահ Արման Դիլանյանի հետ

Վարչապետը ՍԴ նորընտիր նախագահի հետ խոսել է կառավարության կողմից դատաիրավական ոլորտում նախատեսվող բարեփոխումների մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Սահմանադրական դատարանի նորընտիր նախագահ Արման Դիլանյանի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Դիմում ՍԴ-ին` առանց դիմումի. ԱԺ-ն շտկել է Ծառուկյանին մանդատից զրկելու հարցով արված սխալը

Վարչապետը շնորհավորել է պարոն Դիլանյանին պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ մեր երկրի իրավակարգում Սահմանադրության գերակայության և Բարձր դատարանի առաքելության իրականացման ու բնականոն գործունեության ապահովման գործում:

«Վարչապետը խոսել է կառավարության կողմից դատաիրավական ոլորտում նախատեսվող բարեփոխումների մասին եւ նշել, որ կարևորում է նաև ՍԴ ներգրավվածությունն այդ գործընթացում` իր լիազորությունների շրջանակում»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` հունիսի 26–ից ուժի մեջ մտավ ԱԺ–ի ընդունած սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով կասեցվում են 12 տարի պաշտոնավարած ՍԴ դատավորների լիազորությունները։

Նույն նախագծով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը նախագահից դառնում է ՍԴ դատավոր։ Շատերը նախագիծը որակում են օրենքի կոպիտ խախտում, քանի որ այն չի ստորագրել նախագահ Արմեն Սարգսյանը և չի ուղարկվել ՍԴ՝ քննարկելու դրա սահմանադրական լինելը։

Արման Դիլանյանը Սահմանադրական դատարանի նախագահ է ընտրվել 2020 թվականի հոկտեմբերի 12–ին։