ԼՂ հարցի շուրջ բանակցությունները պետք է շարունակվեն Մինսկի խմբի հովանու տակ․ ԵԱՀԿ նախագահ

ԵԱՀԿ գործող նախագահն իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնություններին, որոնք ուղղված են բանակցային գործընթացի վերականգնմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի հարցով առարկայական բանակցությունները պետք է շարունակվեն մինչև ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում խնդրի լիարժեք լուծումը։ ԵԱՀԿ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստում այս մասին ասել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման։

ԵԱՀԿ նիստում խոսվել է ահաբեկիչների ներգրավմամբ Արցախի և Հայաստանի դեմ ագրեսիայի մասին

«Ժամանակն է կատարել համապատասխան պարտավորվածությունները։ Առարկայական բանակցությունները պետք է շարունակվեն», - ասել է Ռաման։

ԵԱՀԿ գործող նախագահն իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնություններին, որոնք ուղղված են բանակցային գործընթացի վերականգնմանը։

Էդի Ռաման նշել է, որ բանակցությունների արդյունքը պետք է լինի խնդրի համապարփակ խաղաղ կարգավորումը։

Զոհվածների վերադարձի և գերիների փոխանակման թեմայով ԵԱՀԿ ՄԽ–ն կապի մեջ է Կարմիր խաչի հետ