Լավրովը ԵԱՀԿ-ին հորդորել է ակտիվություն ցուցաբերել ղարաբաղյան կարգավորման հարցում

Սերգեյ Լավրովի խոսքով՝ ԵԱՀԿ տարածքում ճգնաժամային իրավիճակների լուծման շուրջ պայմանավորվածությունները պետք է ավելի շատ աջակցություն ստանան կազմակերպության անդամների կողմից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում ասել է` Ռուսաստանն ակնկալում է, որ ԵԱՀԿ անդամ երկրներն առավել ակտիվ աջակցություն կցուցաբերեն Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությանը, որը ստորագրել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները:

«ԵԱՀԿ տարածքում ճգնաժամային իրավիճակների լուծման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է ավելի շատ աջակցություն ստանան մասնակից պետությունների կողմից, ինչը կնպաստի դրանց իրականացմանը: Դա ենք ակնկալում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, որին կշարունակենք ամեն կերպ աջակցել։ Գնահատում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների համագործակցությունը»,-ասել է նախարարը։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են