ՌԱԴԻՈ

Իրանագետն ասել է` որն է Կովկասում ապակայունացնող գործընթացների բուն նպատակը

Իրանագետ, ԵՊՀ արևելագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է արցախյան պատերազմից հետո կովկասյան տարածաշրջանում առաջացած աշխարհաքաղաքական խնդիրներին և այդ համատեքստում Իրանի ու Ռուսաստանի դերակատարությանը։
Sputnik
Իրանագետն ասել է` որն է Կովկասում ապակայունացնող գործընթացների բուն նպատակը

Իրանագետ, ԵՊՀ արևելագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանի դիտարկմամբ` ապակայունացնող գործընթացներն ունեն գերխնդիր` թուլացնել տարածաշրջանում մեր դաշնակից գերտերություն Ռուսաստանի և բարեկամ Իրանի դիրքերը, ըստ այդմ` գործընթացների հեղինակները ցանկանում են այսպես կոչված ռուսական կամ իրանական սպառնալիքները չեզոքացնել։ 

Իրանը Լեռնային Ղարաբաղի վերականգնմանը մասնակցելու պատրաստակամություն է հայտնել. Ջահանգիրի

«Ակնհայտ է, որ Ռուսաստանն ու Իրանն այժմ պատրաստ չեն խոշորամասշտաբ բախման։ Դատելով ՌԴ–ում առկա զանազան քննարկումներից, վերլուծական շրջանակներում առկա խոսույթից` որոշակի անհանգստություն կա, որպեսզի չստանան, պատկերավոր ասած, «Ղրիմի երկրորդ պատերազմ»։ Առաջինը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Ռուսաստանը միայնակ մնաց Թուրքիայի առաջնորդությամբ գործող արևմտյան դաշինքի դեմ։ Նույնը վերաբերում է Իրանին, որտեղ այս պահին չեն ցանկանա միայնակ մարտնչել ՆԱՏՕ–ական դաշինքի դեմ Մերձավոր Արևելքում»,– նշեց իրանագետը։ 

Ռուսաստանին և Իրանին ձեռնտու չէ Արցախը թուրքոմաններով և վարձկաններով բնակեցնելը

Ոսկանյանի կարծիքով` դա չի նշանակում, որ նշված ծրագրերը վերանում են, եթե կողմերն առայժմ հետաձգում են հիմնական բախումը, ուստի խնդիր կա Ռուսաստանի և Իրանի պարագայում հզորանալ` պատրաստվելով խոշորամասշտաբ բախման։

Ըստ իրանագետի` երկու երկրներն էլ ունեն ներքին ռազմավարական խորություն և ներուժ` լուծելու այս ժամանակահատվածի կտրվածքով առկա բոլոր խնդիրները և պատրաստվելու վերոհիշյալ բախմանը, որը, ցավոք սրտի, ոչ ոք չի կարող բացառել, քանզի Մերձավոր Արևելքին վերաբերող ծրագիրը դեռ չի դադարել։ 

Մեղրիի միջանցքի խնդիրը պետք է հստակեցվի, հայտարարության տեքստը շատ բազմանշանակ է. իրանագետ