Ինչպես չսխալվել սահմանները գծելիս․ պարզաբանում է ՀՀ սահմանապահ զորքերի նախկին հրամանատարը

Որպես հիմք պետք է վերցնել Հայկական և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմանի խորհրդային կոորդինատները։ Հնարավոր է՝ կողմերը փոխզիջումային մոտեցում ցուցաբերեն և համաձայնեն կտրել սահմանի՝ ոլորուն ռելիեֆով հատվածները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցում ամենաճիշտը կլինի որպես հիմք վերցնել խորհրդային սահմանը Հայկական և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև։ Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Հայաստանի սահմանապահ զորքերի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Ստեփանյանը։ Խորհրդային տարիներին սահմանը շատ հստակ էր՝ աշխարհագրական կոորդինատներով, նույնիսկ միութենական հանրապետությունների միջև, հավելել է նա։

Սոթքի հանքը Ադրբեջանի հետ կիսելով` հայկական կողմը կունենա շատ լուրջ խնդիրներ

Ժամանակին նա նմանատիպ խնդիրներ ուսումնասիրել է վրացի գործընկերների հետ՝ Վրաստանի հետ սահմանագծման համար։ Արխիվում առանձին հանրապետությունների միջև նշված սահմաններով փաստաթղթեր են պահպանվել դեռևս անցյալ դարի 20-ական թվականներից՝ ԽՍՀՄ կազմում Անդրկովկասյան Ֆեդերացիայի կազմավորման ժամանակներից ի վեր։ Այն ժամանակ ինչ-ինչ բաներ պարզվեցին Թբիլիսիի արխիվներից (որը ԱԽՖՍՀ-ի կենտրոնն էր), ինչ-որ բան էլ հայտնաբերվեց Մոսկվայի միութենական արխիվներում։ Անկասկած, նույնպիսի տվյալներ կան Ադրբեջանի հետ սահմանի հետ կապված, հավելել Է գեներալ Ստեփանյանը։

Այն բանից հետո, երբ կուսումնասիրվեն իրավական, քաղաքական, տնտեսական և այլ բաղադրիչները, հնարավոր կլինի Ադրբեջանի հետ միջպետական հանձնաժողով ստեղծելու առաջարկ անել։

Ադրբեջանական GPS-ը Սյունիքի սահմաններին էլ հասավ. Կապանի օդանավակայանը ՀՀ-ին կմնա

Նույնիսկ Վրաստանի հետ հայկական սահմանը որոշված է դեռ միայն մոտ 60 տոկոսով։ Ադրբեջանի հետ ավելի բարդ կլինի, քանի որ սահմանը քարտեզի վրա շատ ոլորուն է, բացի այդ, այն անցնում է խիստ կտրտված տեղանքով, նկատել է Ստեփանյանը: Հնարավոր է՝ հատուկ քննարկումներ անհրաժեշտ լինեն Սոթքի ոսկու հանքավայրում սահմանի վերաբերյալ, հավելել է նա:

«Կարծում եմ՝ ադրբեջանական կողմը կողջունի նման մոտեցումը, քանի որ դա կհեշտացնի սահմանի պահպանությունը։ Հավանաբար նրանք էլ կցանկանան ազատվել սահմանի ոլորուն գծից։ Այն չափազանց շատ տեխնիկա և մարդ կպահանջի, դա երկու կողմին էլ ձեռնտու չէ։ Այդ հարցերը, կարծում եմ, կլուծվեն փոխզիջումային եղանակով»,-ավելացրել է նա։

«Ես վախենում եմ». քաղաքացիները` Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանները բացելու մասին

Ավելի բարդ կլինի հստակեցնել ստատուս-քվոյի գիծը Արցախում։ Բայց քանի որ արդեն հաստատված է, թե որ գյուղն ում է մնում, ապա այստեղ էլ կարելի է որպես հիմք վերցնել նախկին ԼՂԻՄ կոլխոզների և սովխոզների սահմանների մասին խորհրդային տվյալները։

Սահմանները որոշելիս պետք է առաջնորդվել 2017 թվականին ԵԱՀԿ շրջանակներում կայացած միջազգային խորհրդաժողովում մշակված սկզբունքներով, հավելել Է նա:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ ԱԺ-ում բարձրացվեց Սոթքի հանքավայրով անցնող սահմանի հարցը։ Այժմ այնտեղ կանգնած են հայ և ադրբեջանցի սահմանապահները, հանքի մեծ մասը գտնվում է Հայաստանի տարածքում։