Գերմանացի դիվանագետ Հելգա Շմիդտը կդառնա ԵԱՀԿ նոր գլխավոր քարտուղարը

Դիվանագետն ակտիվորեն մասնակցել է Իրանի միջուկային խնդրի շուրջ գործողությունների համապարփակ ծրագրի մշակման բանակցություններին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի - Sputnik. Գերմանացի դիվանագետ Հելգա Շմիդտը կփոխարինի Թոմաս Գրեմինգերին ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Տեղեկությունը հայտնել է ավստրիական Die Presse թերթը՝ վկայակոչելով դիվանագիտական շրջանակներում իր աղբյուրները:

Ադրբեջանի խորհրդարանն ուզում է Ֆրանսիային հեռացնել ԵԱՀԿ Մինսկի խմբից

Նրա նշանակման մասին որոշումն ընդունվել է դեկտեմբերի 3-ին և 4-ին ԵԱՀԿ անդամ պետությունների նախարարների խորհրդի նիստում, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով:

Գրեմինգերի լիազորությունների ժամկետը լրացել էր հուլիսին։ Այդ ժամանակից ի վեր կազմակերպությունը փաստացի ղեկավար չի ունեցել:

Հելգա Շմիդտը 59 տարեկան է, 2016 թվականից Եվրոպական միջազգային գործերի ծառայության գլխավոր քարտուղարն է: Մինչ այդ նա ակտիվորեն մասնակցել է իրանական միջուկային խնդրի շուրջ գործողությունների համապարփակ ծրագրի մշակման բանակցություններին:

ԵԱՀԿ նիստում խոսվել է ահաբեկիչների ներգրավմամբ Արցախի և Հայաստանի դեմ ագրեսիայի մասին