Գերիների ու անհետ կորածների անմեղության կանխավարկածը. ինչո՞ւ նրանց գումար չի տրվում

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ու «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթը դեկտեմբերի 2-ին ուղարկվել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել օրենքների նախագծերի փաթեթ՝ գերության մեջ հայտնված և անհայտ կորած զինծառայողների ընտանիքների դրամական ապահովության խնդիրը կարգավորելու նպատակով։

Արայիկ Հարությունյանն ընդունել է անհետ կորածների և գերիների հարազատներին

Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է արել խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Ըստ նրա՝ նախագծով առաջարկվում է գերության մեջ հայտնված կամ ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների, այդ թվում՝ կամավորական հիմունքներով մարտական գործողությունների մասնակիցների ընտանիքներին հատկացնել ամենամսյա դրամական օգնություն:

Բանն այն է, որ գործող օրենքով նախատեսվում է, որ գերի ընկած պայմանագրային զինծառայողները պահպանում են պաշտոնային դրույքաչափը, որը, սակայն, վճարվում է միայն այն բանից հետո, երբ հաստատվում է, որ նրանք գերության մեջ են հայտնվել ոչ զորամասը, ծառայության վայրը կամ մարտադաշտն ինքնակամ լքելու կամ կամովին գերի հանձնվելու հետևանքով:

«Գործող օրենքով, փաստացի, գերեվարված զինծառայողները դիտարկվում են մեղավոր՝ մինչ այն պահը, երբ նրանք կապացուցեն, որ հանցանք չեն գործել։ Այսինքն՝ խախտվում է Սահմանադրությամբ նախատեսված անմեղության կանխավարկածը։ Ավելին՝ սա բացարձակապես այն վերաբերմունքը չէ, որին արժանի են մեր զինծառայողները»,- օրենքի նախագծերի մասին իր գրառման մեջ նշում է Մարուքյանը:

Առանձնացվել են 60 ռազմագերի, բռնի անհետացած քաղաքացիների թիվը հասնում է 40-ի. Բեգլարյան

Բացի այդ, գործող օրենքը որևէ պետական աջակցություն չի նախատեսում անհայտ կորած, գերի ընկած ժամկետային զինծառայողների, կամավորագրված կամ այլ քաղաքացիական անձանց համար, ինչը ևս, ըստ Մարուքյանի, անարդար է:

Օրենսդրական բացը հարթելու ու զինծառայողների սահմանադրական իրավունքը վերականգնելու համար «Լուսավոր Հայաստանը» համապատասխան փոփոխություններ է առաջարկում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին», ինչպես նաև «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքներում:

Նախագծերի փաթեթը դեկտեմբերի 2-ին խմբակցության ղեկավարն ուղարկել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին:

երիների փոխանակման «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը ձեռնտու է Բաքվին, իսկ Երևանի՞ն