Ֆրանսիական ընկերությունն Արցախի փրկարարներին մեքենաներ կնվիրի

Ֆրանսիական ՀԿ–ի ներկայացուցիչները հետաքրքրվել են, թե ինչի կարիք ու պակաս ունի հետպատերազմյան Արցախը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Մինչև տարեվերջ ֆրանսիական ընկերությունն Արցախի փրկարարական ծառայությանը կնվիրի 6 ավտոմեքենա` 2 ցիստեռն, 1 «ԿամԱզ» և 3 հատ շտապ օգնության ավտոմեքենա՝ նախատեսված փրկարարական աշխատանքներ իրականացնելու համար:

Ֆրանսիայի խորհրդարանը Ղարաբաղը ճանաչելու կոչով բանաձև ընդունեց

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանն այսօր ընդունել է «Celise care» ՀԿ–ի տնօրեն Ժան Լուի Մեսսաժերին, նրա օգնական Սիլվիա Մորետտիին և կազմակերպության հետ համագործակցող ֆրանսահայ Միքայել Խաչիկյանին:

Ֆրանսիական ընկերությունն Արցախի փրկարարներին մեքենաներ կնվիրի

«Ժան Լուի Մեսսաժերը նշել է, որ հաճելի է համագործակցել մի գերատեսչության հետ, որը հատկապես այս օրերին ամբողջ ներուժով լծված է բնակչությանն օգնելու գործին: Նա նաև հետաքրքրվել է, թե ինչի կարիք ու պակաս ունի հետպատերազմյան Արցախը, հնարավորության սահմաններում աջակցելու համար»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հայաստանը մեզ չի խնդրում ճանաչել Ղարաբաղը. Ֆրանսիայի արտգործնախարար

Կարեն Սարգսյանը էլ նշել է, որ Արցախի և Ֆրանսիայի տարիների բարեկամության հիմքում միշտ եղել է մարդասիրության խորհուրդը:

Նախատեսվում է, որ առաջիկա օրերին ԱԻ ծառայողների ուղեկցությամբ Ֆրանսիայից ժամանած հյուրեը շրջայց կկատարեն Ստեփանակերտում և շրջաններում, տեղում կտեսնեն պատերազմի թողած վնասները: