Արա Այվազյանը ելույթ կունենա ԵԱՀԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի 27–րդ նիստին

ԵԱՀԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի 27–րդ նիստը կորոնավիրուսի համավարակի պատճառով առաջին անգամ կանցկացվի օնլայն ռեժիմով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի - Sputnik. Այսօր կմեկնարկի ԵԱՀԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի 27–րդ նիստը, որին կմասնակցի և ելույթով հանդես կգա ՀՀ արտաքին գործերի  նախարար Արա Այվազյանը։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Ադրբեջանի խորհրդարանն ուզում է Ֆրանսիային հեռացնել ԵԱՀԿ Մինսկի խմբից

Նշենք, որ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար գերմանուհի Հելգա Մարիա Շմիդը Եվրոպայի անվտանգության և  համագործակցության կազմակերպության նոր գլխավոր քարտուղար կդառնա։

Պաշտոնական որոշումը կկայացվի ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդին, որը 27-րդ անգամ կանցկացվի դեկտեմբերի 3-ից 4-ը, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով առաջին անգամ կանցկացվի օնլայն ռեժիմով: