ԱԺ–ն գործուղումների գումար չունի. կառավարությունը պահուստային ֆոնդից փող հատկացրեց

Ըստ ներկայցված նախագծի՝ որոշման ընդունումը հնարավորություն կտա ապահովել ՀՀ Ազգային ժողովի բնականոն գործունեությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Ազգային ժողովի կողմից մինչև 2020թ. տարեվերջ նախատեսվող գործուղումների իրականացման համար խորհրդարանի բյուջեում անհրաժեշտ գումար չի մնացել:

Այս մասին հայտնի է դարձավ ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատված մի որոշումից, որով ՀՀ կառավարությունն իր պահուստային ֆոնդից 56 746 600 դրամ  կփոխանցի Ազգային ժողովին՝ գործուղումների նպատակով:

Արցախցի ընտանիքներին հյուրընկալածները պետությունից աջակցություն կստանան

Նախագծի ընդունումը, ըստ կառավարության որոշման հիմնավորման, հնարավորություն կտա ապահովել ՀՀ Ազգային ժողովի բնականոն գործունեությունը: