Ողբերգական ավտովթար Արագածոտնում. վարորդի դին մեքենայից 30 մ հեռավորության վրա է եղել

Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ–ի հետևանքով մահացածը երիտասարդ տղա է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik.  Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել, որի հետևանքով մեկ մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Վրաերթ Երևանում. հայտնաբերվել է անձը չպարզված քաղաքացու դի

Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը ՃՏՊ–ի վերաբերյալ ահազանգը ստացել է դեկտեմբերի 1-ին` ժամը 23:14-ին։ 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «Mercedes E» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հայկ Գ․, ծնված 1994 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել։

Խոշոր գողություն Արտաշատում. կասկածյալներից մեկի ոտքերը կոտրվել են փախուստի ժամանակ

Փրկարարներն ավտոմեքենայից մոտ 30 մ հեռավորության վրա հայտնաբերել են վարորդի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Նրանք նաև հոսանքազրկել են ավտոմեքենան։

Ահասարսուռ վթար Արագածոտնում. 3 մարդ այրվել և մահացել են, նրանցից մեկը 11-ամյա երեխա է