Վիտալի Բալասանյանը կրկին պաշտոն է ստացել

Վիտալի Բալասանյանը նախկինում էլ է աշխատել այդ պաշտոնում։ Նշանակման կապակցությամբ նրան ընդունել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik.Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի՝ դեկտեմբերի 2-ին ստորագրած հրամանագրի համաձայն՝ Վիտալի Միխայիլի Բալասանյանը նշանակվել է ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար: Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Արայիկ Հարությունյանը ցանկանում է Արցախում ազգային համաձայնության իշխանություն ձևավորել

«Նշանակման կապակցությամբ նախագահ Հարությունյանն ընդունել է Վիտալի Բալասանյանին: Քննարկվել են ստեղծված իրավիճակի հաղթահարման և Հանրապետության ներքին ու արտաքին անվտանգությանը վերաբերող հարցեր»,– նված է հաղորդագրության մեջ:

Հարությունյանը Բալասանյանի նշանակումից հետո գրառում է արել Facebook–ում։

«Համախմբման ու միասնականության կոչիս համատեքստում առաջին կարևոր համագործակցությունը կայացավ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի հետ: Այսօր հրամանագիր եմ ստորագրել, համաձայն որի՝ պարոն Բալասանյանը նշանակվել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար: Ստեղծված իրավիճակի հաղթահարման և սեփական հողում զարգացմանն ու զորացմանը որևէ այլընտանք չկա, ուստի՝ հանուն Հայրենիքի անվտանգության ու ժողովրդի բարօրության՝ պետք է գործադրենք բոլոր ջանքերը»,– գրել է նա:

Նշենք, որ մինչ այս Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցնում էր Սամվել Բաբայանը, նա նոյեմբերի 10-ին հայտարարեց, որ դադարեցնում է իր լիազորությունները։ 

Հիշեցնենք` Բալասանյանը ԱԽ քարտուղար է եղել նաև 2016-ից 2019 թվականներին, պաշտոնից ազատվել է 2019–ի հունիսի 11-ին։