ՄԱԿ–ում կներկայացնեն «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութը

«Սպուտնիկ V»–ի առաջին խմբաքանակն արդեն իսկ շրջանառության մեջ է դրվել և Ռուսաստանի մարզեր է մատակարարվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 2-ին ՄԱԿ–ին առընթեր Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունն ու առողջապահության նախարարությունը կներկայացնեն կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութը։

Հայաստանում մի քանի կամավոր կպատվաստվեն ՌԴ-ից ստացված «Սպուտնիկ V» պատվաստանյութով

«Միջոցառմանը կմասնակցեն ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն, ՄԱԿ–ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան, «Ռուսական ուղիղ ներդրումներ» հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը», – ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտնել է մշտական ներկայացուցչության մամուլի քարտուղար Ֆյոդոր Ստրիժիժովսկին։

Նա հավելել է, որ «Սպուտնիկ V. պատվաստանյութ COVID-19–ի դեմ» վիրտուալ միջոցառումը կանցկացվի ՄԱԿ–ի ԳԱ հատուկ նստաշրջանի ժամանակ։ Գործակալության զրուցակիցը պարզաբանել է, որ նիստին ավելի մանրամասն տեղեկություն կներկայացվի ռուսական դեղամիջոցի մասին։

Հայաստանը հաջողության հասե՞լ է COVID-19-ի դեմ պայքարում. մասնագետի պատասխանը

Հիշեցնենք` Ռուսաստանն աշխարհում առաջինն է գրանցել COVID-19–ի դեմ պատվաստանյութը, որը ստեղծել են Գամալեայի կենտրոնը և «Ռուսական ուղիղ ներդրումներ» հիմնադրամը։ Այն ստացել է «Սպուտնիկ V» անվանումը։ Առաջին խմբաքանակն արդեն իսկ շրջանառության մեջ է դրվել և Ռուսաստանի մարզեր է մատակարարվում։

ՌԴ առողջապահության նախարարը Թորոսյանին փոխանցեց ռուսական պատվաստանյութի առաջին նմուշները