Ի՞նչ պետք է անեն արցախցիները սոցիալական աջակցության 2-րդ ծրագրից օգտվելու համար

Անչափահասները ևս կարող են օգտվել ծրագրից, եթե ծնողը ծրագրի շահառու է: Աջակցությունը ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար կկազմի 300 000 դրամ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Արցախցիներին սոցիալական աջակցության տրամադրելու 2-րդ ծրագրի դիմումների ընդունման գործընթացը սկսվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

«Դոկտոր Լիզան» մինչև Նոր տարի մարդասիրական օգնություն կուղարկի Արցախ

«Ծրագրով նախատեսված միանվագ դրամական աջակցությունից կարող են օգտվել Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված բոլոր քաղաքացիները, որոնք առնվազն վերջին երեք ամիսը փաստացի բնակվել են այդ համայնքներում։ Անչափահասները ևս կարող են օգտվել ծրագրից, եթե ծնողը ծրագրի շահառու է:

Աջակցությունը ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար կկազմի 300 000 դրամ»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ծրագրից օգտվելու համար քաղաքացին պետք է էլեկտրոնային դիմում ներկայացնի օոliոe.ssa.am կայքէջում՝ նշելով իր անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, անչափահասի դեպքում՝ ծնողի տվյալներն ու երեխայի ծննդյան վկայականի էլեկտրոնային լուսապատճենը։

Մանե Թանդիլյանը տեղափոխվել է Արցախ՝ «պարզապես ապրելու»

Դիմումի հաստատման դեպքում քաղաքացին կտեղեկանա հետադարձ կապի բջջային հեռախոսահամարին ուղարկված հաղորդագրությամբ։

Նամակը ստանալուց հետո միայն անձը հաստատող փաստաթղթով քաղաքացին կարող է ներկայանալ «Հայփոստ» կամ «Արցախփոստ» և ստանալ գումարը։

Ռուսաստանից մարդասիրական օգնության նոր խմբաքանակ է ուղարկվել Արցախ