ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Արմավիրում 19-ամյա երիտասարդի սպանության մեղադրանքով կալանավորվել է նրա 45–ամյա համագյուղացին։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից և հավելում, որ պարզվել են սպանության մի շարք հանգամանքներ և շարժառիթը:
Քննությամբ պարզվել է, որ Արմավիրի մարզի 45-ամյա բնակիչը, տեղեկանալով ընկերոջ որդու կողմից իր՝ 2005թ. ծնված դստեր նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու և դրանից հետո նրանից գումար ու ոսկյա զարդեր շորթելու մասին փորձել է վրեժխնդիր լինել։ Նա պլանավորել է վերջինիս սպանությունը, որի իրագործման համար, սպանության դեպքից օրեր առաջ, դեռևս չպարզված հանգամանքներում և անձից, ձեռք է բերել «ՏՕԶ-63» մոդելի, 16մմ տրամաչափի որսորդական հրացան և պահել իր տանը:
Այնուհետև, գումարային հարցի շուրջ հանդիպելու պատրվակով, 2020թ. նոյեմբերի 10-ին՝ ժամը 19:54-ին, տղամարդը գնացել է ընկերոջ տուն և երիտասարդի հետ, իր ավտոմեքենայով, գնացել Տանձուտ գյուղ: Հասնելով նշված գյուղի տարածք՝ տղամարդն ավտոմեքենայի բեռնախցիկից վերցրել է որսորդական հրացանը և երիտասարդին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ 3 անգամ կրակել վերջինիս որովայնի, կրծքավանդակի ձախ հատվածի և գլխի շրջանին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի հրազենային մարմնական վնասվածքներ:
Բացի այդ, պարզվել է, որ վերոնշյալ երիտասարդը 2020թ. մարտի սկզբներին սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել նույն գյուղի՝ 16 տարին չլրացած բնակչուհու նկատմամբ, տեսագրել և այն հրապարակելու սպառնալիքով աղջնակից պահանջել ու ստացել է գումար, ոսկյա վզնոց՝ իր կախազարդով:
«Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են որսորդական հրացանի փամփուշտի բաղկացուցիչ մաս կազմող թասակի նման առարկա, թասակ՝ իր կապարագլխիկով, մետաղական գնդակ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Վերցվել են փորձանմուշներ, առգրավվել դեպքի պահին տուժածի հագին եղած հագուստները, ենթարկվել զննության, հարցաքննվել են վկաներ»,–ասված է հաղորդագրության մեջ:
Փաշինյանի սպանության նախապատրաստման մեջ մեղադրվող չորրորդ անձը նույնպես ազատ արձակվեց
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 45-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Անպատիժ մնացած սպանություններ, կամ հոգեբուժարան տանող ճանապարհներն արյունոտ են
Հաշվի առնելով, որ նախապատրաստված նյութերում առկա է քրեական գործ հարուցելու օրինական հիմք և առիթ՝ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի (սեռական հարաբերությունը տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ) 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի (շորթումը) 1-ին մասի հատկանիշներով, և որոշում կայացվել՝ սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործին միացնելու մասին:
Նախաքննությանը շարունակվում է: