ԱԺ պատգամավորները բիզնեսին աջակցելու համար աշխատանքային խումբ են ստեղծում

Պատգամավորներն օգնելու են հաղթահարել այն դժվարությունները, որոնք կարող են ի հայտ գալ պետական ատյաններում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի — Sputnik. Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հայտարարեց, որ որոշել են ստեղծել տնտեսական խնդիրների արագ արձագանքման խումբ։

Ինչպես օգնել տեղական արտադրողին. փորձագետները նոր գաղափար են ներկայացրել

««Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, որոնք զբաղվում են տնտեսության հարցերով, որոշել են ստեղծել արագ արձագանքման խումբ, որը կզբաղվի այն բոլոր օպերատիվ լուծում պահանջող խնդիրներով, որոնք մեր գործարարները ունենում են՝ կլինեն շինթույլտվությունների հետ կապված, թե տարբեր պետական մարմինների աշխատանքի հետ: Փորձելու ենք այդ խումբը մաքսիմալ արագ կազմակերպել ու հնարավորություններ ապահովել, որ մարդիկ իրենց հարցերի պատասխանները շատ արագ ստանան»,– ասաց նա։

Շաքարավազի, ձեթի, կարագի թանկացումներն օբյեկտիվ պատճառներ ունեն. ՏՄՊՊՀ

Թունյանը պետական մարմինների բոլոր աշխատակիցներին հորդորեց օպերատիվ գտնվել և բիզնեսի համար լրացուցիչ խնդիրներ չստեղծել։

Աշխատանքային խումբ ստեղծելու որոշման նախագիծը և աշխատակարգը կհաստատեն առաջիկա նիստերից մեկում կամ հանձնաժողովի արտահերթ նիստում։

Ո՞րն է թուրքական և ադրբեջանական շուկաների բացման քաղաքական գինը