Զինծառայողը փորձել է հափշտակել բանակի համար նախատեսված սնունդն ու պարագաները

Ռազմական ոստիկանությունը գողոնը հայտնաբերել է զինծառայողի մեքենայի բեռնախցիկում՝ Գորիսի «Շորի Ձոր» կոչվող անցակետում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի - Sputnik. Պահեստային զինծառայող Ռ.Վ․-ն փորձել է հափշտակել բանակի համար նախատեսված մեծ քանակությամբ սննդամթերք ու պարագաներ, սակայն հայտնաբերվել է։ Տեղեկությունը հայտնում են պաշտպանության նախարարությունից։

Զինծառայողը փորձել է հափշտակել բանակի համար նախատեսված սնունդն ու պարագաները

Հայաստանի ՊՆ ռազմական ոստիկանությունը գողոնը հայտնաբերել է զինծառայողի վարած ԳԱԶ-66 մեքենայի  բեռնախցիկում՝ Գորիսի «Շորի Ձոր» կոչվող անցակետում, նոյեմբերի 30-ին, ժամը 21:00-ին։ Ռազմական ոստիկանները կանգնեցրել են մեքենան, բացատրական աշխատանքներ տարել վարորդի հետ, որն էլ ինքնակամ ցույց է տվել իր բեռնախցիկում գտնվող՝ ՊՆ կարիքների համար նախատեսված մեծ քանակությամբ սննդամթերք և պարագաներ:

Զինծառայողը փորձել է հափշտակել բանակի համար նախատեսված սնունդն ու պարագաները

Ավտոմեքենան և զինծառայողը տեղափոխվել են Գորիսի ռազմական ոստիկանության բաժանմունք: Փաստի առթիվ բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: